00:00:00

«Բուլղարիայի հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն». Փաշինյանը՝ Նիկոլա Նիկոլովին

18:45, 16 մարտ 2026 Քաղաքականություն

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

 

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան–Բուլղարիա համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Միաժամանակ, երկրի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի աջակցությունը Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ամրապնդման գործում։

 

Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանը Հարավային Կովկասում Բուլղարիայի կարևոր գործընկերներից մեկն է և իր երկիրը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում կապերի հետևողական զարգացումը։ Դեսպանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, Նիկոլա Նիկոլովը հայտնել է Բուլղարիայի աջակցությունը ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

 

Հաջորդիվ զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես վերը նշված ուղղություններով, այնպես էլ կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող թեմաների»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր