Այս օրերին, առավել քան երբևէ, պետք է արթուն լինի մեր հավատը, այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Սրբազան Հայրը նշել է՝ աշխարհը լի է փորձություններով, բայց քրիստոնյան չի վախենում, որովհետև նրա ուժը Տիրոջ մեջ է։
«Երբ մարդու սիրտը լցված է հավատով, ոչ մի խավար չի կարող հաղթել Աստծո լույսին։
Թող Տիրոջ լույսը լուսավորի ձեր ճանապարհները, զորացնի ձեր հոգիները և խաղաղություն բերի ձեր ընտանիքներին։
Աստծո օրհնությունն ու խաղաղությունը թող լինի ձեզ հետ»,- նշել է Արշակ Սրբազանը։