ilur.am-ը գրում է .
Սույն թվականի մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը եւ գրասենյակը։ Բնականաբար, խափանվել է նաեւ ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում Նախագահի նկատմամբ կիրառված եւ շարունակվող այս տմարդի դրսեւորումը։ Միայն մեկ բան. հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը Նախագահի առանձնատան եւ գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։
Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված եւ չդադարող սադիզմի դրսեւորում։