00:00:00

Ասիական տարածաշրջանի երկրներում ՀՀ քանի՞ քաղաքացի է մնացել. ԱԳՆ խոսնակը տվյալներ է հայտնել

11:16, 15 մարտ 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկություն է հայտնել Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է․

«Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով առկա են հետևյալ թարմացումները.

Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, որոնք նախատեսում են մեկնել ավելի ուշ:

Նյու Դելիում դեսպանությունը ստանում է փոքրաթիվ զանգեր՝ հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով:

Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։ 

Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։

Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր