00:00:00

Երեք ամսից Սամվել Կարապետյանը պաշտոնապես լինելու է Հայաստանի վարչապետը. Մարիաննա Ղահրամանյան

10:02, 15 մարտ 2026 Քաղաքականություն

Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

 

«Գիշերվա դատական ակտը դրա մասին էր։

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը։ Նրա նկատմամբ հասարակական լայն աջակցությունն աճում է, իսկ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել։

 

Սա է իրականությունը, որը իրենք տեսնում, զգում ու հասկանում են։

 

Սամվել Կարապետյանի շուրջ է ձևավորվում այն ուժը, որը պատրաստ է հաղթել։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը պաշտոնապես լինելու է Հայաստանի վարչապետը», - նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր