«Արցախյան շարժումը շարունակելու ենք նոր ձևաչափով, նոր նպատակներով. հաշվի ենք առնելու անցած շրջափուլի բոլոր սխալները, ներառյալ՝ ներկա իշխանության նման իշխանության բացառումը։ Եվ եթե նպատակներին հասնելու ճանապարհին անհրաժեշտ լինի պատերազմել, ուրեմն պատերազմելու ենք և հաղթելու:
Նաև ասեմ, որ բազմաթիվ պետություններ և ազգեր իրենց նպատակի ճանապարհին որոշ պատերազմներում պարտվել են, բայց չեն հուսահատվել , իրենց մեջ ուժ են գտել և հաղթել են։
Պարտությունը վերջակետ չէ, եթե ժողովուրդը չի կորցնում իր կամքը, իր արժանապատվությունը և իր նպատակների նկատմամբ հավատը։
Հ.Գ. Բնական մրցակցությունն ունի մի պարզ և դաժան օրենք․ հաղթում են ուժեղները, համառները և նպատակասլացները։ Իսկ վախկոտների և հանձնվողների տեղը, լավագույն դեպքում, ուժեղներին սպասարկելն է։
Մոտակա ժամանակներում մեր ժողովուրդը ստիպված է լինելու ընտրություն կատարել հենց այս երկու ճանապարհների միջև. կամ լինել պայքարող ու հաղթող ժողովուրդ, կամ դառնալ ուրիշների կամքը սպասարկող ազգ». Նարեկ Մանուկյան, «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ