Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները մարտի 12-ին՝ ժամը 14։55-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։
Խուզարկության արդյունքում քաղաքացու մոտից հայտնաբերվել է փաթեթ: Վերջինս հայտարարել է, որ փաթեթում առկա է հերոին տեսակի թմրամիջոց։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են նաև վերոնշյալ քաղաքացու մեքենայում գտնվող երկու այլ անձինք՝ տվյալ մեքենայում թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով։