00:00:00

Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն. Փաշինյան

 

 

Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն: Այս մասին այսօր Ստրասբուրգում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն Եվրոպական Միությանը մեր երկրի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել է այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ 

՛՛Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար՛՛,-ասել է Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին խնդիր կա, այն է՝ Եվրոպական Միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր