00:00:00

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի ներմուծման փորձը

12:47, 11 մարտ 2026 Իրավական

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:

Օրերս, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարը մուտք է գործել «Ագարակ» մաքսային անցման կետ: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի  խոշոր խմբաքանակ, թեպետ վարորդի կողմից բանավոր հարցման ժամանակ հերքվել էր մաքսային հսկողությունից թաքցված կամ հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության փաստը: Մաքսային անցման կետի շվաքարանում, վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի աշխատակիցներիիրականացված մաքսային զննության արդյունքում, կիսակցորդի բեռնախցիկի միջից հայտնաբերվել է չհայտարարագրված 10760 տուփ տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:

Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, հայտնաբերված ծխախոտային խմբաքանակն առգրավվել է: ԻԻՀ քաղաքացի Մ. Ա-ի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով:

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր