Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսօր Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնում է 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք, որը ռուսական հացահատիկը Վրաստանի տարածքով տարանցմամբ կհասցնի Հայաստան։
Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը կազմում է 1023 տոննա։
Գնացքը Բեյուք-Քյասիկ երկաթուղային կայարանով կանցնի Վրաստանի տարածք, որտեղից կշարունակի ճանապարհը դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ վերջին անգամ 7 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը, որը տեղափոխում էր 488 տոննա ռուսական հացահատիկ, Ադրբեջանի տարածքով Հայաստան էր մեկնել մարտի 9-ին։