00:00:00

Արշակ Սրբազանի գործը կքննի դատավոր Գևորգ Մանուկյանը

14:38, 10 մարտ 2026 Իրավական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին։

Գործը վարույթ ընդունելու մասին տեղեկություն, սակայն, դեռևս չկա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կալանավորվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։  Սրբազան Հորը կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ 

Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին. նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր