00:00:00

Արտաշատում պարեկները զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերել են դանակ, մյուսի մոտ՝ կաթոցիչ

12:10, 10 մարտ 2026 Իրավական

Մարտի 8-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցում կանգնեցրել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սամվել Կ․-ն իր մոտից ներկայացրել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ  Կ․-ն պարեկներին հայտնել է, որ իր մոտ առկա է կաթոցիչ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սամվել և Նարեկ Կ․-երը պարեկների կողմից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնում վերջիններիս անձնական խուզարկությամբ Նարեկ Կ․-ի ձեռքին եղած պայուսակից հայտնաբերվել է 1 հատ կաթոցիչ՝ մոխրանման հետքերով, իսկ Սամվել Կ․-ն ոստիկաններին է ներկայացրել 1 հատ ծալովի դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել և Նարեկ Կ․-երը երկվորյակներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր