ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել շենք, որն ԱԱԾ շենքն է։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանցագործություն կատարելու կասկանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։