00:00:00

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի

17:42, 09 մարտ 2026 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 11 մլն ՀՀ դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր