00:00:00

Հարաբերությունների կարգավորման համար պետք է հանել ՀՀ Սահմանադրության կետը տարածքային նկրտումների մասին. Բայրամով

Ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լուրջ մտահոգություն է հայտնել անվտանգության իրավիճակի վատթարացման, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում վերջին ռազմական իրադարձությունների վերաբերյալ, եւ խստորեն դատապարտել է Թուրքիայի տարածքի հրթիռակոծումը, ինչպես նաեւ Նախիջեւանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհները։

Նախարարը նաեւ անդրադարձել է ադրբեջանա-հայաստանյան խաղաղության գործընթացին՝ հաստատելով «Ադրբեջանի հանձնառությունը՝ կարգավորելու հարաբերությունները եւ հաստատելու Հարավային Կովկասում կայուն խաղաղություն 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովից հետո, ինչպես նաեւ հաստատել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը, որոնք մնում են ամրագրված Հայաստանի սահմանադրության մեջ՝ հարաբերությունները լիովին կարգավորելու եւ կայուն խաղաղության հասնելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր