Ադրբեջանի ԱԳՆ-ն X-ում երախտագիտություն է հայտնել վերջին իրադարձությունների ընթացքում Բաքվին աջակցություն հայտնած 40 պետություններին ու կազմակերպություններին։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված աջակցության բացահայտ հաստատումը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ժամանակահատվածում համերաշխություն են դրսևորել Ադրբեջանի հետ, և բարձր ենք գնահատում նրանց մշտական աջակցությունն ու գործակցությունը»,- ասված է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Երկրների թվում է նաև Հայաստանը։