00:00:00

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում մնացած ՀՀ քաղաքացի չունենք․ ԱԳՆ

16:40, 06 մարտ 2026 Քաղաքականություն

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է 6 ՀՀ քաղաքացի, դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։

Մինչեւ տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի երկու ուսանողները համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։ Այսօր առավոտյան Ճապոնիա-Տաշքենդ-Վրաստան-Հայաստան եւ Ճապոնիա-Տաշքենդ-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով մեկնել են Տոկիոյից։

Մյուս 4 անձը, որոնց թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամներ, արդեն իսկ Երեւանում են՝ վերադարձել են Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր