Ադրբեջանը սկսել է իր դիվանագիտական անձնակազմը Իրանից դուրս բերելու աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է ամբողջությամբ դուրս բերել երկրի դիվանագիտական անձնակազմը Իրանից։
Սա վերաբերում է թե՛ Թեհրանում գտնվող դեսպանատանը, թե՛ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։ Այս ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում», - մամուլի ասուլիսում ասել է Բայրամովը։