«Այս պահին ինձ համար ամենամեծ ափսոսանքնն այն է, որ Բագրատ Սրբազանը խցում մնաց մենակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց կալանքից ազատ արձակված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Ուզում եմ, որ բոլորս աղոթենք նրա հոգու ամրության ու տոկունության համար։ Կարող եմ վստահ ասել՝ այդ ամրությունը այս ընթացքում չի պակասել։ Աստված տա, որ մի օր մենք բոլորս տեսնենք մեր ցանկությունների ու հույսերի արդյունքը։
Մի բան հաստատ գիտեմ․ վերջը լավ է լինելու։ Իսկ եթե լավ չէ, ուրեմն դա դեռ վերջը չէ»։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին անհապաղ ազատ արձակելու որոշումն ընդունել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։