Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպս Խաչատրյանը կալանքից անհապաղ ազատ է արձակվել։
Որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին է կալանավորվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։
Սրբազան Հորը կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։