Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում, մարտի 5-ին Ուզբեկստանի ԱԳ նախարար Բախտիյոր Սաիդովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ադրբեջանական apa.az պարեբրականը։
Ջեյհուն Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկություններ է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ իրականացված այս գործողությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է և անմիջականորեն նպաստում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը։