ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ Իրանից ՌԴ քաղաքացիների դուրսբերման հարցում ցուցաբերած աջակցության համար։
«Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից ռուսաստանցիների անխոչընդոտ տարհանումն ապահովելու հարցում աջակցության համար»,-նշել է Զախարովան։