Մարտի 2-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի (դրոն) ձայն։
Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ: Փաթեթում առկա են եղել 1 wi-fi սարք, USB 3 լար և 2 լիցքավորման կոճ:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: