Իրանում ընթացող ռազմական բախումների ժամանակ Չինաստանի քաղաքացի է զոհվել։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է Սինհուան։
«Մենք սգում ենք մեր հայրենակցի մահը և ցավակցություն հայտնում զոհվածի ընտանիքին», - ասել է պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։
Հարձակման արդյունքում սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին: