Իրանին հասցված հարվածներից մեկ օր անց, որոնց հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, իսկ տարածաշրջանը ներքաշվել պատերազմի մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին հայտնել է, որ երկրի նոր ղեկավարությունը ցանկանում է խոսել իր հետ, և ինքը ծրագրում է անել դա։
«Նրանք ցանկանում են խոսել, և ես համաձայնել եմ, ուստի ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է դա ավելի վաղ անեին։ Նրանք պետք է անեին այն, ինչը շատ գործնական էր և հեշտ էր անել ավելի վաղ։ Նրանք չափազանց երկար սպասեցին»,- ասել է Թրամփը լրատվամիջոցին տված հեռախոսային հարցազրույցում Մար-ա-Լագոյի իր ակումբից՝ տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 09:30-ին։
Հարցին, թե արդյոք իր զրույցը իրանցիների հետ կկայանա այսօր, թե վաղը, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարող դա ձեզ ասել»։
Նա հայտարարել է, որ որոշ իրանցիներ, որոնք վերջին շաբաթներին մասնակցում էին բանակցություններին, այլևս ողջ չեն։
«Այդ մարդկանց մեծ մասը չկա: Նրանցից ոմանք, ում հետ մենք գործ ունեինք, չկան, որովհետև դա մեծ հաջողություն էր: Նրանք պետք է դա ավելի վաղ անեին, Մայքլ: Նրանք կարող էին գործարք կնքել: Նրանք պետք է դա ավելի վաղ անեին: Նրանք չափազանց մեղմ էին խաղում»,- ասել է ԱՄՆ նախագահը պարբերականի լրագրողին: