Իրանում առկա իրավիճակի կապակցությամբ ես երկուշաբթի օրը անվտանգության հարցերով հատուկ կոլեգիա եմ հրավիրում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Տարածաշրջանային անվտանգության և կայունության համար չափազանց կարևոր է, որպեսզի տեղի չունենա հետագա էսկալացիա՝ տարածաշրջանի գործընկերների նկատմամբ Իրանի անարդարացի հարձակումների պատճառով»,- նշել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ գոյություն ունի «հետագա էսկալացիայի իրական ռիսկ», քանի որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանն ու Իսրայելը նոր հարվածներ են հասցնում։ «Հետագա էսկալացիայի ռիսկն իրական է։ Ահա թե ինչու Իրանին հրատապորեն վստահելի անցումային շրջան է անհրաժեշտ։ Այնպիսին, որը կվերականգնի կայունությունը և ուղի կհարթի դեպի երկարաժամկետ լուծում»,- նշել է նա։
Ֆոն դեր Լայենի վկայությամբ, ինքը բանակցություններ է վարել Գերմանիայի, Իսրայելի, Հորդանանի և ԱՄԷ-ի ղեկավարների հետ։