«Օդային տարածքն ամբողջովին փակ է, Աբու Դաբին ակտիվ ուղղություն է, բնականաբար կան ՀՀ քաղաքացիներ, որոնք մնացել են օդանավակայանում»։ NEWS.am-ի հետ զրույցում նշեց տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցը։
Նրա տեղեկացմամբ, այսօր նաև տուրիստներ ունեին դեպի Աբու Դաբի ուղևորվող, բայց նրանց թռիչքը չեղարկվել է` Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակով։
Տուրիստական ընկերություններից շատերն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ այսօր Երևան հետ վերադարձող քաղաքացիներ չունեն, բայց առաջիկա օրերին լինելու են, ու եթե իրավիճակն այսպես շարունակվի, իրենք ևս նրանց հետ վերադարձնելու խնդրի առաջ են կանգնելու։
Նշենք, որ նախկինում հետաձգված Դուբայ-Երևան և Աբու Դաբի-Երևան չվերթերը չեղարկվել են։