Իրանագետ Վարդան Ոսկանյանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ագրեսիային և Իրանի պատասխան գործողություններին է անդրադարձել՝է ընդգծելոց՝ իրանական կողմը նոր մարտավարությամբ է առաջնորդվում.
«Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին։
Ամենայն հավանականությամբ, սա նոր իրանական մարտավարություն է, որն այս պահին անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած կողմերին, որոնք կարծես միայն պատրաստ էին «հարված-դադար-պատասխան» արդեն ծանոթ սցենարին, մինչդեռ պատասխանը շարունակական է։
Իրանական ԶՈւ-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս մարտավարությունը պահպանվելու է առնվազն առաջիկա ժամերին։
Միայն Իրանի ռազմական կարողություններին քաջածանոթ փորձագետները կարող են վերլուծել,, թե ինչպիսին են իրանական հրթիռների և ԱԹՍ-ների պաշարները և դրանց համալրման ռեսուրսը, սակայն փաստն այն է, որ Իրանի պատասխանն առայժմ չի դադարում»։