00:00:00

Ռուսաստանն իր քաղաքացիներին կոչ է անում Իրանի տարածքը լքել Հայաստանի «Ագարակ» սահմանային անցակետով

15:05, 28 փետրվար 2026 Քաղաքականություն

Ռուսաստանն իր քաղաքացիներին կոչ է անում Իրանի տարածքը լքել Հայաստանի «Ագարակ» սահմանային անցակետով։ Հայտնում են Իրանում ՌԴ դեսպանատնից։

Դեսպանատունը տեղեկացնում է, որ Իրանից դուրս գալու լավագույն երթուղիներն են՝ Աստարայով դեպի Ադրբեջան (խնդրում ենք նկատի ունենալ, որ սահմանը հատելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ Ադրբեջանի իշխանություններից անհրաժեշտ թույլտվությունը) և Նուրդուզ/Ագարակ անցակետով դեպի Հայաստան։

«Մենք կոչ ենք անում զգույշ լինել և զգոն լինել ճանապարհորդելիս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր