00:00:00

ԱՄՆ թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարողը Հայաստանում է

10:49, 27 փետրվար 2026 Քաղաքականություն

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին և ԹԻՊՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների ձևավորման հեռանկարները:

Նախարարի տեղակալը կարևորել է շարունակական համագործակությունը՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը:

Կողմերը պատրաստակաություն են հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր