00:00:00

Սուրեն Պապիկյանն ու Ալի Լարիջանին քննարկել են Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

16:52, 25 փետրվար 2026 Քաղաքականություն

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր