00:00:00

Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում. կենսաթոշակառուները «սովորե՞լ են գումարը ճիշտ ծախսել». Հայկ Ֆարմանյան

14:32, 25 փետրվար 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը գրել է.

«Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում. կենսաթոշակառուները «սովորե՞լ են գումարը ճիշտ ծախսել»։ Ի՞նչ փոխվեց պետական մտածողության մեջ։

Ինչո՞ւ է բարձրացումը նախատեսվում հենց ապրիլի 1-ից։ Արդյո՞ք սա նախընտրական հաշվարկ չէ։ Կարելի՞ է ենթադրել, որ սա այլընտրանքային «ընտրակաշառքի» ձև է` բյուջեի միջոցներով։

Եվ ամենակարևորը. պատկերացրեք, եթե առանց իշխանություն ունենալու Սամվել Կարապետյանը կարողանում է օրակարգ թելադրել և կենսաթոշակի բարձրացում պարտադրել, ապա ինչպիսի սոցիալական քաղաքականություն կարող է իրականացվել իշխանություն ունենալու դեպքում...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր