00:00:00

Հայտնաբերվել է հերոինով 14 փաթեթ․ 35-ամյա երևանցին ձերբակալվել է

13:36, 25 փետրվար 2026 Իրավական

Փետրվարի 17-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում։

Նույն օրը մայրաքաղաքի Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդուն։

Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հերոինով լցված 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց ավելի քան 8 գրամ։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ

Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր