00:00:00

Պաշտոնանկ արված փոխոստիկանապետերից Վարդանյանն ու Հակոբյանը՝ նախարարի խորհրդականներ, Խուդինյանը՝ օգնական

12:51, 25 փետրվար 2026 Իրավական

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով․

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով․

Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։

Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։

Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր