«ՀՀ 1000 խոշոր հարկատուներն ապահովում են երկրի բյուջեի մոտ 70-80%-ը տարբեր ժամանակահատվածներում, իսկ դրա առաջին հարյուրը՝ մոտավորապես այդ 80 %-ի կեսը, և դրանք պատկանում են մի քանի ընտանիքների։
Ստացվում է, որ փողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում, ինչը շատ վտանգավոր է, և այդ պարագայում, խոսել ներառականության մասին, ուղղակի անիմաստ է»,-այս մասին է ասել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։