00:00:00

Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»

23:00, 24 փետրվար 2026 Քաղաքականություն

 

 

Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։

Ընկերության տեղեկացմամբ՝ սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների՝ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Դավթաշեն, Ավան, Էրեբունի և Շենգավիթ՝ ընդգրկելով բազմաթիվ հասցեներ։

Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր ժամը 07:00-ից մինչև 24:00-ն՝ ընդհանուր 17 ժամ տևողությամբ։

Տարվա մնացած ժամանակահատվածում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը, ջրամատակարարումը կգործի շուրջօրյա ռեժիմով։

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ անջատումների ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ համապատասխան հարթակների և ընկերության պաշտոնական կայքի միջոցով՝ հղումով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր