«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից՝ վարչապետ ընտրվելու դեպքում: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այն ժամանակ երբ պրոցեսները կհանգեն վարչապետության, նա լինելու է միայն Հայաստանի քաղաքացի։ Պրոցեսները միշտ ավելի շուտ պետք է սկսել, այնտեղ կան տեխնիկական խնդիրներ, երկրների միջև բյուրոկրատական հարցեր»։
Ճշտող հարցին, թե չե՞ն սպասելու, Կարապետյանը պատասխանել է, որ պրոցեսները պետք է շուտ սկսել, որպեսզի հասնեն ճիշտ ժամանակին։
Հարցին՝ ճիշտ ժամանակը ե՞րբ է, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ճիշտ ժամանակը երբ մեր հանրությանը կներկայացնենք Սամվել Կարապետյանին մեր երկրի վարչապետ»։
Հարցին՝ եթե կուսակցությունը չի ստանում մեծամասնություն, Սամվել Կարապետյանը չի՞ հրաժարվում, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մենք գնում ենք նրան, որ տեսնում ենք՝ այլընտրանք, որպես այդպիսին, մեր հասարակության զարգացման համար չկա, ստանանք հասարակության մեծամասնության աջակցությունը. ոչ թե հաջողության դեպքում, այլ՝ ժամանակ»։
Տեսանյութը՝ այստեղ: