00:00:00

Բժիշկները ահազանգում են․ պարտադիր ապահովագրությունը ֆինանսական ճգնաժամ է առաջացրել բուժհաստատություններում

20:01, 24 փետրվար 2026 Քաղաքականություն

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումից հետո առողջապահական ոլորտում լարվածությունը խորանում է։ Ազգային ժողովի շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը հայտարարեց, որ բժշկական աշխատողները բախվում են աշխատավարձերի ուշացումների և դրանց էական կրճատման հետ։

Նրա խոսքով՝ ստացիոնար բուժհաստատություններում վճարումները կրճատվել են մոտ 30 տոկոսով, իսկ մի շարք պոլիկլինիկաներում՝ երկու-երեք անգամ։ Ամենախոցելի վիճակում հայտնվել են բուժքույրերն ու սանիտարական ծառայության աշխատակիցները։ Աշխատավարձերի ուշացումների հետևանքով շատերը դժվարություններ ունեն վարկային պարտավորությունները մարելու հարցում։

Ոլորտի ներկայացուցիչները ստեղծված իրավիճակի պատճառներից նշում են նաև «Armed» էլեկտրոնային առողջապահական համակարգի աշխատանքի խափանումները։ Բացի այդ, լուրջ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ համատեղությամբ աշխատողներից ապահովագրական վճարները պահվում են կրկնակի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր