00:00:00

ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում. փաստաբան

17:18, 24 փետրվար 2026 Քաղաքականություն

ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում, այս մասին հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Դատարանի որոշումը, ինչպես արդեն հայտնել էի, բողոքարկել էինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատավոր Լուսինե Ալավերդյանը բողոքս մերժել էր այն հիմնավորմամբ, որ քննիչ Ն.Սարգսյանն ինձ վարույթից հեռացրել է և ես պատշաճ սուբյեկտ չեմ (այս մասով ևս վարույթ ընդունված վճռաբեկ բողոք ունենք):

Նույն որոշմամբ դատարանը պարզբանել էր, որ իմ վստահորդը զրկված չէ հնարավորությունից անձամբ այդ բողոքը ներկայացնել և խնդրել վերականգնել բաց թողնված ժամկետը:

Բնականաբար, համապատասխան միջնորդության հետ բողոքը կրկին մուտքագրվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Նույն դատավոր Լուսինե Ալավերդյանը, ի հակառակ իր իսկ կողմից պարզաբանված իրավունքի, Տեր Օշինի անունից ներկայացված բողոքը թողել էր առանց քննության՝ զրկելով վերջինիս դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից:

Լուսինե Ալավերդյանի վերը նշված դատական ակտի դեմ ներկայացված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 16.02.2026թ. որոշմամբ ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Սպասենք Տեր Օշինի իրավունքի խախտման փաստն արձանագրող հերթական նախադեպային որոշման»,- նշել է փաստաբան Ֆանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր