Հունական մամուլը գրում է, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում ռադարային ցանց է ստեղծում՝ իր հսկողության և ռազմական կարողությունները մեծացնելու համար, գրում է ermenihaber.am-ը:
Հաղորդագրությունում նշվում էր, որ այս քայլը կամրապնդի Թուրքիայի վերահսկողությունը շրջակա ծովային տարածքների նկատմամբ։ Բացի այդ նշվել է, որ ռադարային կայանները կապված կլինեն Թուրքիայի կողմից իրականացվող այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ։
Ըստ հաղորդագրության՝ այդ նախագծերն ամրապնդում են Թուրքիայի ներկայությունը հյուսիսում և նպատակ ունեն ստեղծել նոր գործնական իրավիճակներ։
Հիշեցնենք, որ Թուրքիան 1974-ի հուլիսի 20-ից օկուպացրել է Կիպրոս կղզու հյուսիսը և թուրքական բանակը մինչ օրս շարունակում է տեղակայված մնալ այնտեղ։