00:00:00

Տեղի կունենա «արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով․ մանրամասներ

12:33, 22 փետրվար 2026 Իրավական

Վաղը տեղի կունենա «արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով: Հայտնում է «Սրբազան պայքար» շարժումը։

«Ավանդաբար, Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով դատական նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի օր, բայց քանի որ փետրվարի 25-ին լրանում են արդարների մի մասի խափանման միջոցների ժամկետները, այս շաբաթ դատական նիստ կլինի նաև երկուշաբթի օրը:
Հինգշաբթի օրվա դատական նիստը նույնպես տեղի կունենա:

18 արդարների գործով «արտահերթ» դատական նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը 14:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)» ,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր