00:00:00

35-ամյա ուղևորը իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

17:51, 20 փետրվար 2026 Իրավական

Վայոց ձորի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին 20 000 դրամ տալ:

Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր