00:00:00

«Լադա»-ն խուզարկել են ու թմրամիջոցի 71 փաթեթ հայտնաբերել

20:44, 19 փետրվար 2026 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են.

 

«Շիրակի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 17-ին՝ ժամը 23.30-ին, Ջաջուռ գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Լադա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ 33-ամյա վարորդին և Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա ուղևորին:

 

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում փետրվարի 18-ին կատարված խուզարկությամբ «Լադա» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 71 փաթեթ՝ ընդհանուր 157,37 գրամ քաշով: 33-ամյա և 27-ամյա երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաքննությունը շարունակվում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր