Աջափնյակի կրակոցների դեպքով նախաձեռնվել է քրվարույթ՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության ապօրինի հրազեն պահելու հոդվածներով։ Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ խոսնակը։
Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- ասել է նա։