«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել, «Փաստինֆո»- ին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է նոյեմբերին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է դեկտեմբերի 30-ին։
Վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորման որոշման դեմ բողոքը, այժմ պաշտպանը որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։
Բաբայանն ընդգծում է՝ Խաչիկ Գալստյանին քաղաքական դրդապատճառներով են կալանավորել։