00:00:00

Երևանում կոտրել են Արաբկիր վարչական շրջանի գլխավոր մասնագետի «Mercedes»-ի դռան ապակին

09:46, 18 փետրվար 2026 Իրավական

Փետրվարի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Լևոն Ա․-ն և հայտնել, որ փետրվարի 13-ի ժամը 18։00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 10։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Վրացական փողոցի 15 շենքի բակում կայանված իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հետևի դռան ապակին և հեռացել է՝ պատճառելով 45 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լևոն Ա․-ն աշխատում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում որպես գլխավոր մասնագետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր