00:00:00

Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ Պատարագի անվան տակ տեղի ունեցած կեղծ արարողության հանգամանքներն ուսումնասիրելու համար քրեական վարույթ կնախաձեռնվի

19:19, 12 փետրվար 2026 Իրավական

Գյումրի քաղաքի Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Պատարագի անվան տակ տեղի ունեցած կեղծ արարողության հանգամանքներն ուսումնասիրելու համար քրեական վարույթ կնախաձեռնվի, հայտնել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ես շահել եմ դատը։ Մինչ այդ քննչական կոմիտեն ու դատախազությունը մերժել էին իմ` հանցագործության մասին հաղորդումն ու բողոքը՝ հարուցելու քրեական վարույթ։ Նրանք դեռ բողոքարկման հնարավորություն ունեն, բայց նաև, հավանաբար, գիտակցում են, որ իրենց առջև կանգնած է չափազանց սկզբունքային և հետևողական մարդ։

Մեր երկրում հաստատվելու է արդարություն և արդարադատություն։

Քանի ողջ ենք, պիտի պայքարենք»,- գրել է Էդգար Ղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր