Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը ։
ՔԿ-ից ԶԼՄ-ներին հայտնել են, որ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում «Քրեական օրենսգրքի» մի քանի հոդվածներով՝ «անձնական կյանքի գաղտնիությունը խախտելը», «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելը», «առանձնապես խոշոր չափերով խարդախությունը և փողերի լվացումը»։