00:00:00

Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ

21:53, 09 փետրվար 2026 Տնտեսություն

«Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակված «Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվել է նաև Հայաստանի Unibank-ը» վերտառությամբ հոդվածում Յունիբանկի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ տվյալ լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր։

Պատասխանելով բանկին ուղղված լրագրողների հարցերին՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Յունիբանկը պատժամիջոցների վերաբերյալ որևէ որոշում կամ ծանուցում չի ստացել, ընդհանրապես իրազեկ չէ նման որոշման գոյության մասին և շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Նշենք նաև, որ միջազգային մամուլը, այդ թվում Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ անդամ պետություններին հաստատման համար ներկայացված փաստաթղթին, հրապարակել է, որ ԵՄ-ի նոր փաթեթում ներառված են Տաջիկստանի, Ղրղզստանի և Լաոսի բանկերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր