00:00:00

Վենսը հայտարարեց ՀՀ էներգետիկ ոլորտում 9 մլրդ դոլար ներդրում անելու մասին

20:33, 09 փետրվար 2026 Տնտեսություն

Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունները։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նա, մասնավորապես, նշեց. «Երբ սա արդեն հունի մեջ մտնի, դա ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի, սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում, երկրորդ փուլում ևս 4 միլիարդ։ Ս սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության և նաև ստեղծելու է շատ աշխատատեղեր և ԱՄՆ-ում, և Հայաստանում։

Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր և էլի ի պատիվ ձեր վարչապետի առաջատարության»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր